Երեկ երեկոյան Երեւանի բուսաբանական այգում դիակ է հայտնաբերվել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի քրեական հետախուզության գծով տեղակալ Վալերի Բաղյանը թերթին այդ մասին ասել է հետեւյալը.

«Դիակի վիճակն այնպիսին էր, որ դժվար էր նույնիսկ մոտենալ: Բռնության հետքեր չկան, բայց զննությամբ դեղի դատարկ տուփ է հայտնաբերվել: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի օր առաջ է մահացել, դիակը նույնիսկ անճանաչելի է դարձել»:

Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ Բուսաբանական այգում հայտնաբերվածը 1970թ. ծնված, ոստիկանության ավագ սերժանտ Տոնիկ Հարությունյանի դիակն է: Հարությունյանն աշխատում էր ոստիկանության շնաբուծարանում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից նա մի քանի օր որոնվել է որպես անհետ կորած: