News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեյրութում զինված տղամարդը պատանդ է վերցրել Լիբանանի Դաշնային բանկի հինգ աշխատակցի եւ մեկ հաճախորդի, Reuters-ին հայտնել է բանկի մասնաճյուղի մենեջեր Հասան Հալավին, ով պատանդների թվում է։ Տղամարդը պահանջում է իրեն վերադարձնել բանկի կողմից սառեցված ավանդները։

Հինգշաբթի կեսօրից քիչ առաջ մի տղամարդ, հրազենով զինված, մտել էր Բեյրութի արեւմտյան Համրա թաղամասում գտնվող Դաշնային բանկի մասնաճյուղ, Reuters-ին հայտնել է աղբյուրն անվտանգության ծառայությունում։

«Նա պահանջել է այն 200.000 դոլարը, որը կար իր բանկային հաշվին: Երբ աշխատակիցը մերժել է խնդրանքը, նա սկսել է բղավել, որ հարազատները հիվանդանոցում են։ Հետո նա հանել է ատրճանակը»,- ​​ասել է աղբյուրը։

Բանկի հաճախորդներից մի քանիսին հաջողվել է փախնել, նախքան նա փակել է դռները մյուսների համար, ասել է նա։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առնվազն մի տարեց տղամարդ ազատ է արձակվել իր տարիքի պատճառով, եւ հանցագործի հետ բանակցություններ սկսելու համար կառավարական բանակցողներ են ուղարկվել:

Լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն երկու կրակոց է հնչել։ Լիբանանի Կարմիր Խաչից հայտնել են, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության ավտոմեքենան։

Reuters-ի ականատեսը բանկի մուտքի մոտ սև վերնաշապիկով մորուքավոր տղամարդու է տեսել, որը դրսում խոսում էր քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդու հետ: «Թո՛ղ վերադարձնեն իմ փողերը»,- ասել էր նա։

Բանկի մոտ մարդիկ են հավաքվել, շատերը վանկարկում էին. «Վե՛րջ բանկերի իշխանությանը»։ «Մենք ավանդատուներ ենք եւ մեր փողերն ենք ուզում։ Մենք նրա հետ ենք, նույնիսկ պատրաստ ենք օգնել նրան»,- ասել է նրանցից մեկը:

Լիբանանյան բանկերը սահմանափակել են արտարժույթի դուրսբերումը ավանդատուների մեծ մասի համար երկրի եռամյա ֆինանսական ճգնաժամի ֆոնին, որի հետեւանքով բնակչության ավելի քան երեք քառորդը դժվարությունների է բախվել։

 

Լիբանանի ավանդատուների ասոցիացիայի ղեկավար Հասան Մուղնիեն ասել է, որ կապի մեջ է պատանդառուի հետ եւ նրա պահանջները փոխանցել է բանկի ղեկավարությանը եւ լիբանանյան բարձրաստիճան պաշտոնյաներին: «Նա ուզում է ապրել, ուզում է վճարել էլեկտրաէներգիայի վարձերը, կերակրել իր երեխաներին եւ բուժել հորը հիվանդանոցում», - ասել է Մուղնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ