News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանին 3 մլն դոլար է վճարել Թբիլիսիից իրեն առեւանգելու համար, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես Մուխթարլիին տուժած է ճանաչել Թբիլիսիում 2017թ. մայիսին նրա առեւանգման գործով։ Եվրոպայում քաղաքական փախստական համարվող Մուխթարլին ներկայում պահանջում է հարցաքննել Վրաստանի նախկին վարչապեը, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն եւ ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին, որոնց նա համարում է հանցակից իր առեւանգման կազմակերպման մեջ։ Բացի այդ, ադրբեջանցի լրագրողը պահանջում է, որպեսզի Գոմելաուրին  թողնի իր պաշտոնը։

«Ադրբեջանի պատժիչ ծառայության պետի տեղակալ Միսայի Սեյդոլն ինձ ասել է, որ Ադրբեջանը Վրաստանին 3 մլն դոլար է վճարել իմ առեւանգման համար։ Այս մասին ինձ ասել են նաեւ ուրիշները։ Մասնավորապես, Ադրբեջանի սահմանապահ գերատեսչության ներկայացուցիչները, եւ ես այս ամենի մասին ցուցմունքներ եմ տվել դատախազությունում։

Նրանց հետ է նաեւ գեներալ Ակիֆ Շորդարովը, որին մեղադրել են Վրաստանի տարածքում հակահետախուզությանը պատկանող 10 մլն դոլարը մսխելու մեջ։ Նրա դատավարությունը փակեցին, դռնփակ էր ինչ-որ ժամանակ, իսկ հետո գեներալի մեղադրանքները հանեցին»,- ասել է Աֆղան Մուխթարլին։

Վերջերս ձերբակալված Սոսո Գոգաշվիլին՝ Վրաստանի պետանվտանգության ծառայության փոխտնօրենը, իր աղմկահարույց հայտարարություններից մեկում հաստատել է, որ Մուխթարլիի առեւանգումը Թբիլիսիից ու նրա հանձնումն ադրբեջանական կողմին կազմակերպել եւ իրականացրել են վրացական հատուկ ծառայությունները։

Մուխթարլիի առեւանգման պատասխանատվությունը Գոգաշվիլին դնում է այն ժամանակվա Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի վրա։ Նա նաեւ պնդում է, որ Բիձինա Իվանիշվիլին նույնպես տեղյակ էր Մուխթարլիի առեւանգման եւ հանձնման պլանների մասին։

Աֆղան Մուխթարլիին առեւանգել են Թբիլիսիից 2017թ. մայիսի 29-ին, ինչից հետո, մայիսի 30-ին, պարզվել է, որ նա ձերբակալվել է Ադրբեջանում։ Մուխթարլին արդեն երկար տարիներ պահանջում է հետաքննել իր առեւանգումը Վրաստանից եւ հավաստիացնում է, որ այդ հատուկ գործողությանը հանցակից են վրացի ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաները։

Գոգաշվիլու խոստովանությունից հետո Մուխթարլին մեկնել է Թբիլիսի եւ դիմել գլխավոր քննչական վարչություն՝ պահանջելով վերսկսել իր գործի հետաքննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ