News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները եւ ընդդիմությունը խոստացել են իրավական քայլեր ձեռնարկել՝ իսլամական գլխաշոր կրելու կանանց իրավունքն ամրագրելու համար, հայտնում է Reuters-ը։

Հիջաբի հարցը տարիներ շարունակ բուռն վեճերի կենտրոնում է եղել մահմեդական, բայց աշխարհիկ Թուրքիայում, սակայն դադարել է այդպիսին լինել իսլամիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից իրականացվող բարեփոխումներից հետո:

Սակայն ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այս շաբաթ անսպասելիորեն բարձրացրել է այդ հարցը՝ հայտարարելով իր աշխարհիկ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ջանքերի ֆոնին ծրագրվող օրինագծի մասին, որը կոչով կդիմի հավատացյալ թուրքերին, որոնց մեջ ԺՀԿ-ն ավանդաբար քիչ աջակցություն է վայելում:

Էրդողանը հաճախ է հարձակվում ԺՀԿ-ի վրա՝ հիջաբ կրելու ազատության ընդլայնման դեմ նախկինում նրա հանդես գալու պատճառով, եւ այդ հարցի մասին երկար խոսել է խորհրդարանում ԱԶԿ-ի պատգամավորների առաջ:

«Եկեք սա լուծենք ոչ միայն որպես օրենք, այլ նաեւ սահմանադրական մակարդակով»,- ասել է Էրդողանը` պնդելով, որ հարցը լուծվել է իր իշխանության օրոք։ Նա չի հստակեցրել, բայց կարծես առաջարկել է, որ կանանց հիջաբ կրելու իրավունքը ամրագրվի սահմանադրությամբ:

Չորեքշաբթի Քըլըչդարօղլուն զգուշությամբ ողջունել է Էրդողանի առաջարկը՝ ասելով. «Իհարկե, եթե դրա հետեւում խորամանկ օրակարգ չկա, մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցություն ցուցաբերել իրավունքների եւ ազատությունների ձեր առաջարկին»։

Թուրքիայի խորհրդարանը 2008 թվականին չեղարկել է համալսարանում հիջաբ կրելու արգելքը։

Այն ժամանակվա ազդեցիկ աշխարհիկ կառույցները, ներառյալ բանակի գեներալները, դատավորները եւ համալսարանների ռեկտորները, հիջաբի մեջ արմատական իսլամի խորհրդանիշ էին տեսնում եւ սպառնալիք աշխարհիկ կարգի համար:

2013 թվականին Թուրքիան չեղարկել է կառավարական գրասենյակներում կանանց հիջաբ կրելու արգելքը՝ բարեփոխումների շրջանակում, որոնք, ըստ կառավարության, ուղղված էին ժողովրդավարության ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ