News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկում է Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։

Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ալիեւը նշել է նման հարթակի ստեղծման կարեւորությունը։  Նրա խոսքով՝ այդ հարթակում կարող են քննարկվել նաեւ էներգետիկայի, կապի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նա նաեւ վստահեցրել է, որ աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ