News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՀՃԿ) անդամ Ռովշան Մամեդովը նոյեմբերի 11-ին բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվելուց  հետո ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել: Այս մասին նա հայտնել է իր փաստաբան Նեյմաթ Քերիմլիին ոստիկանական  բաժանմունքում կայացած հանդիպման ժամանակ։

Քերիմլին Turan գործակալությանը հայտնել է, որ փաստաբանի եւ նրա պաշտպանյալի շփման գաղտնիությունը խախտվել է։ Սկզբում նրան առաջարկել են շփվել ապակե միջնորմից։

«Երբ ես բողոքեցի, մեզ թույլ տվեցին առերես հանդիպել։ Սակայն մեզ հետ էր նաեւ ոստիկանության աշխատակիցը եւ դա օրենքի խախտում է», - ասել է Քերիմլին։

Մամեդովը պատմել է Բաքվի Սաբաիլյան շրջանի ոստիկանության 8-րդ բաժանմունքում ձերբակալվելուց հետո իր հանդեպ կիրառված խոշտանգումների մասին։

Այդ կապակցությամբ այսօր փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազություն։

Փաստաբանի խոսքով՝ Մամեդովին մեղադրել են իրավախախտումների մեջ (մանր խուլիգանություն եւ անհնազանդություն ոստիկանությանը) եւ 30-օրյա կալանքի դատապարտել։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Էլշադ Հաջիեւը հերքել է ոստիկանությունում Մամեդովին խոշտանգումների ենթարկելու պնդումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն կրկին Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էլչին Մամեդովին եւ մյուս ադրբեջանցիներին․․․
Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վարդան Ոսկանյան
Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների...
Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
Գուրբանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի առաջին տիկնոջը պատկանող PASHA Holding LLC-ում․․․
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս
Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց...
Ադրբեջանի իշխանությունները գործի են անցել Նախիջեւանում. ձերբակալվել է ֆինանսների նախարարը
Ձերբակալվել է Նախիջեւանի ֆինանսների նախարարը...
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ