News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը այցելել են ցամաքային զորքերի մոբիլիզացված ապահովման կայան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության նախարարը զննել է հրետանային միջոցները, մարտական եւ մեքենայական տեխնիկան, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով եւ ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։ Տրվել են համապատասխան ցուցումներ արդիական տեխնիկական սպասարկման վերաբերյալ՝ անվտանգության միջոցների պահպանման հաշվառմամբ։

Բարձր գնահատելով անձնակազմի մարտական պատրաստվածությունը՝ գեներալ-գննդապետ Զաքիր Հասանովը կոնկրետ առաջադրանքներ է տվել հրամկազմին՝ կապված պահեստազորայինների հավաքի արդյունավետության բարձրացման հետ՝ նոր ուսումնական շրջանում տարբեր մասնագետների ներգրավման, դաշտային պարապմունքների համար»,- ԶԼՄ-ները մեջբերել են պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ