News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Պոլիգամ թռչնատեսակների մոտ հայտնաբերվում են ավելի քիչ մուտացիաներ։ Այս մասին հայտնում է Բաթի համալսարանը։

Թռչնատեսակների մեծամասնությունը բազմացման սեզոնին ընտրում է միակ զուգընկերոջը, իսկ որոշները, օրինակ, սագերը, կարապները կամ ալբատրոսները, ընտրում են զույգ կյանքի համար: Այնուամենայնիվ, թռչունների մի շարք տեսակներ նույն սեզոնի ընթացքում զուգակցվում են բազմաթիվ զուգընկերների հետ, եւ կենսաբանները երկար ժամանակ չեն հասկացել, թե ինչու է նրանց մոտ զարգացել նման բազմացման համակարգ:

Նոր աշխատանքի հեղինակները վերլուծել են թռչունների 150 տեսակների գենոմները՝ ընդգրկելով աշխարհի բոլոր հիմնական ընտանիքները, ընդ որում,  որոշ տեսակներ առաջին անգամ են սեկվենացվել։ Որոշելով մորից եւ հորից ժառանգած գեների միջեւ եղած տարբերությունները՝ հեղինակները կարողացել են գնահատել յուրաքանչյուր տեսակի գենետիկ բազմազանության մակարդակը:

Նրանք նաեւ ուսումնասիրել են յուրաքանչյուր տեսակի գենային մուտացիաների հաճախականությունը: Մուտացիաները բաժանվել են երկու տեսակի՝ վտանգավոր, որոնք փոխել են կոդավորված սպիտակուցները, եւ լուռ։ Լուռ մուտացիաները, որոնք չունեն ակնհայտ դրսեւորումներ, սովորաբար համարվում են անվնաս մարդկանց համար:

Նրանք նաեւ պարզել են, որ պոլիգամ տեսակների մոտ զգալիորեն ավելի քիչ պոտենցիալ վտանգավոր մուտացիաներ կան, որոնք փոխում են սպիտակուցային հաջորդականությունները: Հեղինակները կարծում են, որ գտել են առաջին ապացույցը, որ պոլիգամիան բարձրացնում է բնական ընտրության արդյունավետությունը՝ արմատախիլ անելով վնասակար մուտացիաները եւ խուսափելով ինբրիդինգսի հետեւանքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ
Ուսումնասիրությունը ցույց է տվել նկատելի տարբերություն կատուների կողմից արձակվող մլավոցների ակուստիկ հատկությունների մեջ, երբ նրանք փորձում են սնունդ խնդրել իրենց տերերից․․․
ԱՄՆ-ում կինն իր լողավազանում 180 կիլոգրամանոց կոկորդիլոս է գտել
Կինն իր լողավազանում մեծ կոկորդիլոս է գտել...
Բրիտանիայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը
Սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը...
Ճապոնիայի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակվելուց հետո երկու առյուծ է սատկել․ The Japan News
Նշվում է, որ առաջին անգամ է, երբ Ճապոնիայում կենդանիները վարակվում են կորոնավիրուսով․․․
Խոսրովի արգելոցում տեսախցիկի առաջ լուսան է հայտնվել
Տեսեք, թե ինչպես է նրբագեղ լուսանը կեցվածք է ընդունում WWF-Հայաստանի տեսախցիկի առջև…
Ծովային թռչունների շրջանում նոր հիվանդություն է հայտնվել
Հիվանդությունը հայտնաբերել են Լոնդոնի Բնագիտական թանգարանի մասնագետները․․․
Ամենաշատ