News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին՝ վճռականորեն դեմ արտահայտվելով առևտրի նախարարության՝ Ադրբեջան հրացաններ արտահանելու լիցենզիա տրամադրելու հնարավոր ծրագրերին:

«Առևտրի նախարարությունը կարող է դիտարկել Ադրբեջան հրացանների արտահանման լիցենզիա տրամադրելու հարցը, այդ թվում, հնարավոր է, գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ հրացանները։ Ես գրում եմ, որպեսզի արտահայտեմ իմ խոր մտահոգությունն ու վճռական անհամաձայնությունը նման որոշման կապակցությամբ, և ես խստորեն կոչ եմ անում ձեզ ապահովել, որ ցանկացած տեսակի մահաբեր զենք չուղարկվի Ադրբեջանի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի»,- նշել է սենատորն իր նամակում:

Նա հույս է հայտնել, որ նախարարությունում տեղյակ են այն վայրագություններից, որոնք Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է Հայաստանի ժողովրդի դեմ՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիան, Արցախի 120 000 բնակչի շրջափակումը, ռազմագերիների և խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված վայրագությունները:

«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում իր հարևանի դեմ, արգելափակում է խոցելի բնակչությանը և իր երկրում մարդու իրավունքների աղաղակող խախտումներ է կատարում, չի համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ վարչակազմի հանձնառությանը»,- հավելել է Մենենդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ