Մուամար Քադաֆին հրապարակել է հերթական ուղերձը, որը տեղադրվել է «Ալ-Լիբիա» հեռուստաալիքի կայքում:

Քադաֆին, մասնավորապես, դիմել է խոշոր վարֆալ ցեղի իր կողմնակիցներին, ովքեր արդեն մի քանի շաբաթ է ստանձնել են Բանի-Վալիդի պաշտպանությունը (Տրիպոլիից 170 կմ հարավ-արեւելք), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Նրանք խաբում են, երբ ասում, թե ես գտնվում են Վենեսուելայում կամ Նիգերիայում: Իմացեք ես լիբիական հողի վրա եմ, ինչպես եւ դուք, ես իմ ժողովրդի հետ եմ»,- հայտարարել է գնդապետը:

Նա հաստատել է, որ գտնվում է Լիբիայում եւ պատրաստ է տանջամահ լինել իր հողի վրա:

Քադաֆին նաեւ հայտարարել է, որ «գործակալների բանդային», որի մեջ նա ներառում է Ազգային անցումային կառավարության կողմնակիցներին, «մոտակա օրերս անսպասելի ցնցումներ են սպասվում»: