Սաուդյան Արաբիայում թագավորության մի հպատակուհի դատարանի վճռով դատապարտվել է մտրակի 10 հարվածի` մեքենայի ղեկին նստելու համար: Շեյմա Հասանիին մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ մեքենան վարել է  «առանց պետական թույլտվության», հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սաուդյան Արաբիայում չկան կանանց կողմից մեքենա վարելն արգելող օրենքներ,  բայց դա արգելվում է  կրոնկան խիստ համոզմունքներից ելնելով:

Հասանիի նկատմամբ դատավճիռը կայացվել էր  թագավոր Աբդել Ազիզի այն հայտարարությունից երկու օր անց, թե կանայք կարող են մասնակցել տեղական ընտրություններին:

Դատարանի այդպիսի վճիռն իր տեսակով առաջինն է թագավորությունում: Մինչ այդ, սովորաբար,  ոստիկանությունը կանանց ձերբակալում էր մի քանի օր, բայց դատավճիռ չէր կայացվում: