News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեր առաջարկը տնտեսության զարգացման վերաբերյալ առաջնահերթային, դրոշակակիր ծրագրերին է վերաբերում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոյի աջակցությանը:

«Սա համատեղ նախաձեռնություն է, որտեղ ԵՄ-ն մասնակցել է փոքր մասով՝ դրամաշնորհներով եւ վարկերով եվրոպական բանկերի կողմից: Նպատակ կա նաեւ մասնավոր ներդրումներ այստեղ ներգրավել: Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է»,-ասաց նա:

ԵՄ դեպսանի խոսքով, զգալի առաջընթաց կա ՓՄՁ-ների մասով, վարկային գծեր են առաջարչկվում հայկական ընկերություններին. «Այստեղ էլ կան բազմաթիվ ծրագրեր, ՎԶԵԲ-ն ունի վարկային գիծ բացված  հայկական ՓՄՁ-ների համար: Սրան ավելացված է նաեւ խորհրդակցական աջակցություն, այսինքն հնարավորություն ծանոթանալու լավագույն փորձին՝ սեփական բիզնեսը ստեղծելիս:

Ինձ համար կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում  Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասն է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, եւս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են: Պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա, սա համատեղ նախաձեռնություն է ՀՀ իշխանությունների, բիզնես համայնքի եւ ԵՄ երկրների ու բանկերի միջեւ: Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ