News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Լրատվականներից մեկում այսօր՝ հունիսի 1-ին, տարածված տեսանյութի իրադարձությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին, տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից Քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Նախաքննության ընթացքում  Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանապահները մոտ 330 կգ հերոին են առգրավել․ բեռի ուղարկման կետը Իրանն է
«Գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ․․․
Լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց. փաստաբան
Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում…
Լիբիայում ութ պաշտոնյա է ձերբակալվել վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետաքննության շրջանակներում
Պաշտոնյաներին կասկածում են վատ կառավարման եւ անփութության մեջ՝ ի լրումն այլ իրավախախտումների․․․
Բերման ենթարկվածներին առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՓՊ-ն ձևավորել է արագ արձագանքման խումբ
Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին...
«Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել». Կաշառք տալու համար Արագածոտնի պարեկները ձերբակալել են վարորդին
Կաշառք տալու համար ժամը 11.30-ին վարորդը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժին...
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի...
Ամենաշատ