News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հայտնաբերված երեխաներին, որոնք ավիավթարից հետո 40 օր անցկացրել են ջունգլիներում, կտեղափոխեն երկրի մայրաքաղաք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մրցավազք կյանքի համար։ Փրկված անչափահասներին կտեղափոխեն Բոգոտա ուղղաթիռով»,-հայտնել են Կոլումբիայի ռազմաօդային ուժերը։

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է, որ չորս երեխաները, որոնք մայիսին վթարի ենթարկված Cessna 206 ինքնաթիռի ուղեւորներն էին եւ 40 օր անցկացրել  են ջունգլիներում, ողջ են գտնվել: Տեղական Tiempo թերթը՝ վկայակոչելով զինված ուժերի աղբյուրները, հայտնել է, որ երեխաները ողջ են հայտնաբերվել: Ըստ թերթի՝ երեխաները ջրազրկված են եւ տուժել են միջատների խայթոցներից։ Երեխաները՝ 13, 9, 4 տարեկան եւ 1 տարեկան: Ինչպես նշում են աղբյուրները, երեխաներին գտել են զինվորներն ու տեղաբնակները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ