News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի Կրկժան թաղամասի սկզբնամասում գտնվող մի քանի տներ ադբեջանական զինծառայողները  մտել են դեռ սեպտեմբերի 20-ին կամ 21-ին, դա հայտնի փաստ է, որեւէ նոր բան չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իրեն այս տեղեկությունը հայտնել են հենց բնակիչները:

«Տների հիմնական մասը դատարկ է, Կրկժանի ներքեւի հատվածում մարդիկ իրենց տներում են մնացել, բայց այն մասը, որը մոտ է ադրբեջանական զինծառայողներին, բնակիչները լքել են իրենց տները: Բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա, որովհետեւ տեղում ռուս խաղաղապահները անցակետ են տեղադրել, մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, այնպես չէ, որ իրենք ամեն պահի կարող են Ստեփանակերտ մտնել: Այսինքն անվտանգային խնդր խոշոր առումով չկա»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ ինքը պաշտոնական աղբյուր չի հանդիսանում, նա թվիթերյան իր միկրոբլոգում անգլերեն լեզվով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է հայտնում լսարանին՝ բնակիչներից, լրագրողներից ստացած ինֆորմացիայի հիման վրա:

Նշենք, որ Կրկժանը Ստեփանակերտի վերեւի արվարձաններից է, այն բավական տարածված է եւ որոշ տներ հիմնական թաղամասից բավական հեռու են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ամենաշատ