News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո  Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։

Գուտերեշն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ և ընդգծել հրադադարի խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է Գուտերեշի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, ի հավելումն հրադադարի պահպանման կոչի, համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է «ՄԱԿ-ի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին»։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ