News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար։

Photo 1.jpg (42 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կքննարկի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով...
ԱՄՆ-ը հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու ՀՀ մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար. դեսպան Քվին
Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու...
ՀՀ-ԱՄՆ համագործակցությունն էականորեն ընդլայնվել է, առկա է շատ ավելի մեծ ներուժ. Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
Առկա են հիանալի նախադրյալներ՝ համատեղ աշխատանքները շարունակելու համար...
175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով
Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին...
Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ…
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Գրեյս Մենգին ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ աջակցության հնարավորություններն այդ հարցերին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ