
Ժամը 16:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան է եկել 100 490 բռնի տեղահանված անձ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա ներկայացմամբ, տրանսպորտային միջոցների թիվը 21.103 է, իրականացվել է 84.956 անձի հաշվառում, ոորնցից՝ 41056-ը արական սեռի են, իսկ 43900-ը իգական սեռի են:
Հայաստանում կառավարության տրամադրած կեցավայրերից այս պահին օգտվում է 47․322 հոգի։
Գումարների տրամադրումը տեղահանվածներին կսկվի մյուս շաբաթվանից: