News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Bastion բազմաֆունկցիոնալ հարձակողական զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան ուղարկեց Հայաստան, նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը հրաժարվել է դրանցից։ Այս մասին գրում է Ouest France թերթը։

Հրապարակման տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները 12,5 տոննա կշռող մեքենաները հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված են համարել։

2022 թվականի հոկտեմբերին Կիև 20 Bastion ուղարկելու պլանների մասին հայտնել է La Tribune թերթը։

Զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին՝ Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյան Լեկորնուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ