Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ կառավարության նոր կազմում կփոխարինի միայն ռազմական գերատեսչության ղեկավարին։
«Ես կառավարության բոլոր անդամներին առաջարկել եմ մնալ։ Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն է ցանկացել քաղաքականությունից այլ ոլորտ տեղափոխվել։ Ես հարգում եմ նրա որոշումը։ Ըստ այդմ, Վրաստանի կառավարությունում մեկ փոփոխություն տեղի կունենա՝ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի խորհրդարանի փոխնախագահ Իրակլի Չիկովանիի թեկնածությունը»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության նոր ղեկավար էր ընտրվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ վարչապետի թեկնածու էր առաջադրվել կուսակցությունը նախկինում ղեկավարած Կոբախիձեն։