Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն, այսօր` նոյեմբերի 9-ին, հայտարարել է պաշտոնից իր հեռանալու մասին: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստին», նա հայտարարել է իր հեռուստաուղերձում:
«Հաջողություն եմ մաղթուն հաջորդ վարչապետին»,- նշել է Պապանդրեուն:
«Ռոսբալտ»-ը նշում է, որ նա չի հայտնել իր հաջորդի անունը: Այդուհանդերձ, նա նշել է, որ իր ընտրությունը կանգ է առել «ինստիտուցիոնալ» թեկնածության վրա: Պապանդրեուն նաեւ ընդգծել է, որ Հունաստանը պետք է մնա եվրագոտում եւ կատարի ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
Տեղի լրատվամիջոցները ենթադրում են, որ Հունաստանի նոր վարչապետ է դառնալու խորհրդարանի խոսնակ Ֆիլիպոս Պեցելնիկոսը:




























