News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս․ նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա։ Սա է ասել, ոչ պակաս, ոչ ավել։

Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է և շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց նա։

Ավելի վաղ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ին, ասել է. «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք: Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք: Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարող ա՞ հետ գնանք: Ուրիշ ճանապարհ չկա: Հետ չենք գնա, ուղղակի չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»:

 ՀԱՊԿ-ից դուրս կգանք, բա հո հետ չե՞նք գնալու. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ