Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 29-ին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հաղորդում է GHN-ը:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն ավանդական բրիֆինգում հայտարարել է, որ դա պատասխան այց է, Միխայիլ Սահակաշվիլիի այցին, որը տեղի է ունեցել 2011-ի սկզբին:

«Այցի ընթացքում նախատեսված է քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արդիական հարցեր: Կստորագրվի մի քանի համաձայնագիր, այդ թվում սահմանային համագործակցության, ստանդարտացման եւ սպորտի ոլորտներում: Երկու երկրների ԱԳՆ-ները համագործակցության վերաբերյալ արձանագրության կստորագրեն»,-ասել է Կալանդաձեն:

Նրա խոսքով, վրացական կողմը ողջունում է այս այցելությունը: «Մենք հույս ունենք, որ այցը էլ ավելի կամրապնդի մեր ամուր հարաբերությունները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցի հայկական պատվիրակությունը»նշել է նա: