Համասը հայտարարում է, որ պատրաստ է Գազայի հարցում համապարփակ համաձայնագրի, որի համաձայն բոլոր իսրայելցի պատանդները կազատ արձակվեն՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի ազատ արձակման դիմաց, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Խմբի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Համասին բոլոր պատանդներին ազատ արձակելու կոչից կարճ ժամանակ անց։





























