Պարսից ծոցում ուրբաթ կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ մարտական ​​ինքնաթիռը, հաղորդում է The New York Times-ը։

ԱՄՆ երկու պաշտոնյա հայտնել է, որ օդաչուն բարեհաջող կերպով փրկվել է։

Ըստ պաշտոնյաների՝ A-10 Warthog գրոհային ինքնաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ մոտավորապես այն ժամանակ, երբ Իրանի վրայով խոցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15E կործանիչը։