Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը հայտարարել է 5 ոստիկանի ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Վալենսիա քաղաքում գտնվող ոստիկանական բաժանմունքի մեկուսարանում 68 բանտարկյալի մահվան համար: Այս մասին Սաաբը գրել է թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
El fiscal general de #Venezuela, @TarekWiliamSaab, confirma la detención de 5 policías de Carabobo por la muerte de 68 personas en una de sus comisarías https://t.co/iLZ6GZyUHQ
— cope.es (@cope_es) 1 апреля 2018 г.
Հիշեցնենք, որ Մարտի 28-ին անկարգություններն ու հրդեհը Վալենսիա քաղաքի ոստիկանական բաժանմունքի մեկուսարանում հանգեցրել էին 68 մարդու մահվան: Իշխանությունները խոստացել էին միջադեպի մանրամասն հետաքննություն անցկացնել:















