ԱՄՆ-ում 114 տարեկանում  վախճանվել է Լեյլա Դենմարքը` ամենածեր բժիշկը: Այդ զարմանալի կինը թոշակի է անցել 103 տարեկանում:

Նա դարձել է Ատլանտայում Henrietta Egleston Hospital հիվանդանոցի առաջին  բժիշկը, երբ այն բացվել է 1928 թվականին:

Մանկաբուժությունը տանը մանկական բժիշկ Դենմարքն սկսել է 1931  թվականին, իսկ ավարտել` 2001-ին` աշխատելով  շուրջ  70 տարի: Այդ տարիներին նա օգնել է  երեխաներին, որոնց սիրել է  աշխարհում ամեն ինչից ավելի, հաղորդում է MedikForum-ը:

Իր հրաժարականի օրը բժիշկ Դենմարքը ճանաչվել է  մոլորակի ամենատարեց բժիշկը, որի մասին գրառում կա  Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն, ինչպես պատմել է լրագրողներին մահացածի թոռ Սթիվեն Հաթչերսոնը, թոշակի անցնելուց հետո տատիկը, այնումաենայնիվ,  ընդունել է երեխաներին, քանի որ նրա նախկին հաճախորդները մեծացել էին եւ  նրա մոտ էին բերում իրենց երեխաներին, իսկ հետո նաեւ` թոռներին եւ ծոռներին: