Դեկտեմբերի 4-ին Քեյփթաունում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Առաջնությունն անց է կացվելու 2010թ-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Աշխարհի առաջնության բացման օրվա առաջին խաղում տանտերերը կմրցեն Մեքսիկայի ազգային հավաքականի հետ։

1/8 եզրափակիչ կանցնեն ամեն խմբից 2-ական լավագույն թիմերը։

Ստորեւ ներկայացնում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները։

A խումբ

ՀԱՀ, Մեքսիկա, Ուրուգվայ, Ֆրանսիա

B խումբ

Արգենտինա, Նիգերիա, Հարավային Կորեա, Հունաստան

C խումբ

Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա

D խումբ

Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա

E խումբ

Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն

F խումբ

Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա

G խումբ

Բրազիլիա, ԿԺԴՀ, Կոդ դ'Իվուար, Պորտուգալիա

H խումբ

Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի