Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բավարարված է 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներից: Իսպանացիները հայտնվել են մի խմբում Շվեյցարիայի, Հոնդուրասի եւ Չիլիի հետ: Այդ թիմերից իսպանացիների մարզիչն առանձնացնում է հարավամերիկյան հավաքականին, որը հրաշալի է դրսեւորել իրեն նախընտրական փուլում: Իհարկե, Եվրոպայի չեմպիոնները համարվում են իրենց ենթախմբի անխոս առաջատարներ, սակայն Դել Բոսկեն կոչ է անում էյֆորիայի մեջ չընկնել:
«Մենք պետք է հարգանք դրսեւորենք բոլոր մրցակիցների նկատմամբ, ոչ միայն Չիլիի: Անցյալի հաջողությունները չեն երաշխավորում ապագայի հաղթանակները: Միակը, որ ինձ անհանգստացնում է, այն է, որ իմ բոլոր 23 խաղացողները Մունդիալին հասնեն առանց վնասվածքների եւ լավագույն մարզավիճակում»,- ասել է Դել Բոսկեն:



























