Լեռնային Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի հերթական տարեդարձը:
ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամկազմը, հաստատությունների եւ գերատեսչությունների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների կոլեկտիվները այցելել են հանրապետության մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները ողբերգության զոհերի հիշատակին պատարագ են մատուցել:




























