Դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային 38-ամյա Վիտալի Կլիչկոն հանդիպելու է ամերիկացի Քեվին Ջոնսոնի հետ: Կլիչկոն 30-ամյա Ջոնսոնին խորհուրդ է տվել հոնորարի 10 տոկոսը տրամադրել դեղերին՝ մարտից հետո բուժվելու համար: Ուկրաինացի բռնցքամարտիկը նման ոգով է արտահայտվել, երբ Ջոնսոնը հայտարարել է, թե ռինգում Կլիչկոյի վերջը տալու է:
Ամերիկացին հայտարարել է, թե «այն ինչ չի հաջողվել այլոց, կանի ինքը: Գոտիները պետք է լինեն ԱՄՆ-ում, այլ ոչ թե Ուկրաինայում»:
Հարկ է նշել, որ ամերիկացին առ այսօր պարտություն չի կրել, այնպես որ նա պինդ ընկույզ է Կլիչկո-ավագի համար:
«Ես պատրաստ եմ մարտին եւ հրաշալի մարզավիճակում եմ, ավելի լավ, քան Քրիս Արեոլայի հետ մարտում: Գիտեմ, որ Ջոնսոնը փորձառու եւ ուժեղ բռնցքամարտիկ է, բայց ես կարող եմ հաղթել նրան»,- ասել է Կլիչկոն:



























