Իսպանական «Վալենսիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվաճառել իր աստղերին ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ, չնայած որ բավարար քանակությամբ առաջարկներ կան: «Վալենսիայում» մեծ թվով որակյալ խաղացողներ կան՝ Դավիթ Վիլյան, Դավիդ Սիլվան եւ Խուան Մատան: Բոլոր այդ խաղացողներին իրենց կազմերում ցանկանում են տեսնել ոչ միայն իսպանական, այլեւ Եվրոպայի մյուս գրանդները:
Հիշեցնենք, որ Վիլյային իրենց կազմում էին ուզում տեսնել Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: Այդուհանդերձ, հարձակվողը նախընտրեց մնալ ակումբում, որն իր առջեւ բարձր նպատակներ էր դրել, ինչն էլ ապացուցվեց ազգային առաջնության արդյունքներով:
Այնպես որ, ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել պահել իր աստղերին մինչեւ հունիսի 30-ը, քանի որ մտադիր է պայքարել չեմպիոնի կոչման համար:



























