«Հայաստանում „մարդու իրավունքների պաշտպանություն“ հասկացությունը վաղուց կորցրել է իր իմաստը եւ ծառայում է միայն` 1. եվրոպական որոշ կառույցների քաղաքական շահերը սպասարկելու եւ ընտրախախտներին իշխանության պահելու, 2. դրամաշնորհներ ստացողների եւ դրամաշնորհներ տվողների կենսամակարդակը բարձրացնելու համար»: Այդ մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Մարդու իրավունքներ-96 կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշել են, որ «մարդու իրավունքների պաշտպանություն» հասկացությունը Հայաստանի հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, իրականում, վերածվել է «մարդու ոչնչացման փրկություն» հասկացության: Այս բնագավառում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներն, ըստ էության, «մարդու իրավունքների պաշտպանության» համար իբր պայքարող այն ուժերն են, որոնց անհետեւողական «պայքարը» հիմնականում, ավարտվում է միջազգային եւ տեղական ընտրահանցագործների թիմերում տեղեր զբաղեցնելով":

Հիշեցնենք, որ կուսակցության ղեկավարը հայտնի իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանն է: