Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Կիևի սահմանած պատժամիջոցները «ցածր արարք» են Վլադիմիր Զելենսկու կողմից։ Այս մասին TASS-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը։

«Պատժամիջոցների ցուցակում նախագահի որդիների հայտնվելը բավականին ցածր քայլ է Զելենսկու կողմից։ Դա մեր նախագահին ինչ-որ կերպ «կծելու» փորձ է։ Սակայն Զելենսկու կողմից դա այնքան չնչին ու ողորմելի է թվում, որ բացի քմծիծաղից ու արհամարհանքից, ոչ մի այլ զգացում չի առաջացնում»,- նշել է պատգամավորը։