Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը» Չեմպիոնների լիգայի ավարտական տուրում չկարողացավ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել։ Կուրբան Բերդիեւի սաները Միլանի «Ինտերի» հետ խաղում վատ չդրսեւորեցին իրենց, սակայն մրցակիցը շատ ուժեղ էր։

Իսպանական «Բարսելոնայի»՝ Կիեւի «Դինամոյի» հանդեպ տարած հաղթանակի ֆոնին ռուսական թիմը տեղ գրավեց «F» խմբի երրորդ տեղում եւ կշարունակի պայքարել Եվրոպայի Լիգայում։

Ինչ վերաբերում է խաղին, ապա առաջին գնդակը «Ռուբինի» դարպասներ մտավ 31-րդ րոպեին։ «Ինտերի» կամերունցի հարձակվող Սամուել Էտոն հարմար դիրքից գնդակն ուղարկեց Սերգեյ Ռիժկովի դարպասը։ Հաշիվը խաղի 64-րդ րոպեին կրկնապատկեց երիտասարդ հարձակվող Մարիո Բալոտելլին՝ գնդակը «Ռուբինի» դարպաս ուղարկելով տուգանայինից։