Իսպանացի թենիսիստները, ովքեր երկրորդ անգամ շարունակ հաղթանակ տարան Դեվիսի գավաթի մրցաշարում, նեղացել են իրենց վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյից: Վերջինս հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ`դիմելով թիմի ավագ Ռաֆայել Նադալին ասել է.
«Ռաֆա, մենք քեզ շատ ենք սիրում: Դու սպորտի խորհրդանիշն ես եւ դեսպանը»: Վարչապետի հայտարարությունը վրդովվեցրել է մարզիկներին եւ առաջնության հերոս Ֆերնանդո Վերդասկոն մեկնաբանել է այդ հայտարարությունը` ասելով.
«Անկեղծ ասած, վարչապետի խոսքերը զարմացրել են թիմի բոլոր անդամներին: Մենք չենք դադարում մեկնաբանել դրանք, քանի որ Դեվիսի գավաթի մրցաշարում ընդգծվել է մեր թիմային ոգին: Մենք ուզում ենք, որ մեզ բոլորիս միեւնույն վերաբերմունքը ցույց տան՝ անկախ խաղացողների քանակից»:



























