«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Այս պահին նրան տեղափոխել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (հասցե՝ Գյուլիքեխվյան 20), որտեղ քննվելու է կալանքի միջնորդությունը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները այցելել են Արեգնազ Մանուկյանի բնակարան և ձերբակակել նրան։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, հարուցված վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):





























