ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը վստահ է, որ իտալացի Լուչիանո Սպալետտիի «Զենիթի» մարզիչ դառնալուց հետո պետերբուրգյան ակումբում փոփոխություններ կլինեն: Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը:
«Անշուշտ ակումբի կազմում փոփոխություններ կլինեն: Կկարեւորվի նաեւ թիմի ներսում եղած մթնոլորտը: Մի քանի տարի առաջ, գլխավորելով այս պետերբուրգյան ակումբը, ես սկսեցի օգտգործել մի մարտավարություն, որը հետագայում Սպալետտին կիրառեց „Ռոմա“ -ում: Մենք խաղում էինք առանց վառ ընգծված հարձակվողի: Տոտիի փոխարեն „Զենիթում“ խաղում էր Ալեքսանդր Կուրտիյանը, իսկ ֆուտբոլային մասնագետները անխնա քննադատում էին ինձ՝ նման մարտավարության համար, թեեւ մենք հավակնում էինք չեմպիոն դառնալ: Չեմ բացառում, որ իտալացի մարզիչը „Զենիթում“ փորձի կրկնել նույն այս մարտավարությունը»,-ասել է Բիշովեցը:




























