Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»-ում հանդես եկող հայազգի Խոակին Պողոսյանը իր վրա է սեւեռել արգենտինական ֆուտբոլի գրանդների, մասնավորապես՝ մայրաքաղաքային «Ռիվեր Փլեյթ»-ի ուշադրությունը։ «Ռիվերի» նախագահ Դանիել Պասարելան, մինչ իր պաշտոնին անցնելը, պատվիրել է երկու հարձակվող ձեռք բերել՝ Խոակին Պողոսյանին եւ հոլանդական «Այաքսում» հանդես եկող Դարիո Ցվետանովիչին։ 1978թ. աշխարհի չեմպիոնի ցանկությունը, սակայն, չի իրականացել. «Նյուելս Օլդ Բոյս»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ Պողոսյանը չի վաճառվում։ Ինչ վերաբերում է Ցվետանովիչին, ապա նրան հոլանդական «Այաքսը» վաճառել է մեքսիկական «Պաչուկուին»։
Նշենք, որ «Ռիվեր Փլեյթ»-ը 33 անգամ Արգենտինայի չեմպիոն է դարձել, ինչը ազգային ռեկորդ է։ Թիմը երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի եւ մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։




























