«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

Կուսակցությունից նաեւ հայտնել են, որ վաղը հուլիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգելու գործով դատական նիստը: «Մայր Հայաստան» շարժումն այդ առիթով քաղբանտարկյալների հարցով քննարկում է կազմակերպում դատարանի շենքի մոտ։

Շարժման տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը փաստացի տապալված է, իսկ հիմնարար ազատություններն ամեն օր խախտվում են իշխանությունների կողմից: