Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգ» թիմի կազմում հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ Դոնեցկի ֆուտբոլիստները կարողացան իրենց դաշտում թելադրել կամքը Լվովի «Կարպատների» նկատմամբ: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Հայ ֆուտբոլիստը հերթական անգամ փայլուն խաղ ցուցադրեց։ Նա ակտիվ էր խաղի ողջ ընթացքում եւ մասնակցեց իր թիմի բոլոր գրոհներին: Արդյունքում, թիմի պաշտոնական կայքում կայացած քվեարկության ընթացքում Հենրիկը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Նշենք, որ «Մետալուրգի» կազմում 89-րդ րոպեին մարզադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, որը, սակայն, առանձնակի չփայլեց:




























