Արգենտինահայ թենիսիստ, աշխարհի 64-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին իր առաջին խաղն է անցկացրել վերջին 8 ամիսների ընթացքում: Նալբանդյանը հարկադրված էր հանգստանալ վնասվածքի պատճառով, սակայն արգենտինական Սան Խուան քաղաքում կայացած մրցավեճում ապացուցեց, որ լավ մարզավիճակում է: Դավիթը հաղթել է չիլիացի թենիսիստ Նիկոլաս Մասսային՝ 6:2. 6:1 հաշվով:
Մրցավեճից հետո 27-ամյա Նալբանդյանը հայտարարել է. «Արգենտինայի հավաքականը Դեւիսի գավաթի հաջորդ խաղարկությունում կարող է հաղթանակի հույս ունենալ, քանի որ Խուան Մարտին Դել Պորտոն հրաշալի խաղ է ցուցադրում: Իսկ եթե նաեւ ես ամբողջությամբ կազդուրվեմ, հաղթանակը լիովին հնարավոր է: Մենք կարող ենք մրցունակ թիմ ստեղծել»:




























