Ռուսաստանը դիվանագիտության մեջ սովոր է «ազնիվ» կամ, այսպես ասած, «տղայական» ձևով հարցեր լուծել։ Այդպես եղավ նաև Անքորիջում, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը «ձեռք սեղմեցին» Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների շուրջ։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանին բնորոշ չէ «ինչ-որ մեկի ձեռքերից կախվելը» կամ սեփական տեսակետը ուրիշների վրա փաթաթելը։ «Դա մեր ոճը չէ», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է նա։



























