Իրավապահները Բուկովինայում մահացած մարդկանց օրգանների և հյուսվածքների անօրինական վաճառքի սխեմա են բացահայտել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն։

«Հանցավոր գործունեությունը կազմակերպել էին Չեռնովցիի մարզային պաթոլոգաանատոմիական բյուրոյի պաշտոնատար անձինք։

Մահացածների մարմիններից հեռացնում էին մաշկը, ոսկորները, ջլերը, եղջերաթաղանթները և այլ հյուսվածքներ։ Դրանք վաճառում էին վիրաբուժության և ստոմատոլոգիայի համար կենսաիմպլանտներ արտադրող ընկերություններին», — հայտնել է նա։