Նոյեմբերյանի ընդդիմադիր համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Կոմիտեից։
Թե ինչ գործի շրջանակում է, Կոմիտեն դեռեւս չի հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով։
Հիշեցնենք, որ Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։





























