ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոյին առաջադրել է այդ պաշտոնում մշտական հիմունքներով և Սենատին կոչ արել հնարավորինս շուտ հաստատել նրան։

«Ուրախ եմ որպես ռազմածովային ուժերի հաջորդ նախարար առաջադրել իսկական մարտիկ Հունգ Կաոյին», - գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Կաոյին համարում է այդ պաշտոնի լավագույն թեկնածուն։

«Սենատը պետք է հնարավորինս շուտ հաստատի այս մարտիկին, որպեսզի նա կարողանա շարունակել այն հիանալի աշխատանքը, որը կատարել է վերջին չորս ամիսների ընթացքում», - հավելել է ամերիկացի առաջնորդը։

Կաոն ռազմածովային ուժերի նախարարի պարտականությունները կատարում է այս տարվա ապրիլի վերջից, այն բանից հետո, երբ Ջոն Ֆելանը, որի տեղակալն էր նա, հրաժարական է տվել։