Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի տարածքից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին հայտարարությունը գնահատում եմ շատ դրական։ Այս մասին «Հայաստանի նորություններ» – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ մեկնաբանելով Բիշքեկում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի վերջին հանդիպումը։

«Ռուսական ռազմաբազայի վերաբերյալ գործող պայմանագրերի համաձայն՝ այն կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել դեռ ամբողջ տասնամյակներ։ Ընդ որում՝ նույնիսկ Հայաստանի իշխանությունների ցանկությանը հակառակ։ Թեև հիմա, իհարկե, դա հակառակ չէ։ Այսինքն՝ նույնիսկ եթե հայկական իշխանությունները պահանջեին այն դուրս բերել Հայաստանի տարածքից, Մոսկվան միանգամայն կարող էր հրաժարվել… Այնպես որ շատ լավ է, որ Պուտինն ինքն է հանդես եկել համապատասխան առաջարկով»,- նշել է  Իոաննիսյանը։