Խարգ կղզու մոտ գտնվող իրանական նավթատար տանկերը ենթարկվել է հրթիռային հարձակման, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանական Khabar Fouri գործակալությունը հայտնում է, որ նավի ուղղությամբ արձակվել է ամերիկյան չորս հրթիռ։ Գործակալության տվյալներով, տանկերի անձնակազմը տարհանվում է։
Խարգ կղզին Իրանի նավթի արտահանման առանցքային տերմինալն է, որի միջոցով իրականացվում է իրանական նավթի արտահանման մոտ 90%-ը։





























