Առաջին թեթեւ քաշային կարգում WBA վարկածով բռնցքամարտի աշխարհի ժամանակավոր չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրը հայտարարել է, որ Դարչինյան Ռոխաս մենամարտում ինքը երկրպագել է Դարչինյանին։ Դոնեյրը այս նախընտրանքի առիթը նրա ցանկությունն է եւ մեկ անգամ մենամարտել հենց Դարչինյանի հետ, ում հետ 2007թ-ին արդեն հանդիպել էր ռինգում եւ կարողացել էր հաղթել։ Դոնեյրը, հասկանալով, որ Դարչինյանի վերջին հաղթանակը Ռոխասի նկատմամբ հնարավոր կդարձնի իրենց մենամարտը, անհամբերությամբ ուզում է ապացուցել, որ ինքը ժամանակին Դարչինյանին պատահականորեն չի հաղթել։
«Հուսով եմ, որ Ռոխասի նկատմամբ հաղթանակը Դարչնյանին իր ուժերի նկատմամբ վստահություն կտա, եւ մենք նորից կհանդիպենք ռինգում»,- հայտարարել է Դոնեյրը։
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը օրերս պաշտպանեց մինչեւ 52,16 կգ քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները՝ նոկաուտի ենթարկելով մեքսիկացի բռնցքամարտիկ Թոմաս Ռոխասին։ Ռանչո Միրեջում (Կալիֆորնիա) ընթացող մենամարտում երկրորդ ռաունդի ավարտից ընդամենը վայրկյաններ առաջ Դարչինյանը հուժկու հարվածով Ռոխասին նոկաուտ արեց։




























