Հայ ծանրորդ Ալեն Ալայանը հաղթանակ է տարել Ուրուգվայի առաջնությունում, որ կայացել է նոյեմբերի վերջին Սանտա-Լուսիա քաղաքում, հայտնում է Sportinfo.am-ը: 23-ամյա ծանրորդը բարձրացրել է 150 կգ քաշը:
Առաջնության ավարտին Ալայանը հայտարարել է, որ այժմ պատրաստվելու է Համահայկական խաղերին: Մեր հայրենակիցը հայտնեց նաեւ, որ ցանկանում է լինել հայրենիքում եւ շփվել հայ ծանրորդների հետ, որոնց մեջ նրա կուռքն է օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:




























